Նախարար. «1000 դրամի» օրենքի նախագծի պարտադիր բաղադրիչը չի հանվելու26 նոյեմբերի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ապահովմանն ուղղված օրենքի նախագծում փոփոխություններ կլինեն, բայց պարտադիր բաղադրիչը չի հանվի: Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ինչ վերաբերում է փոփոխություններին, իհարկե, մենք դրա համար էլ անցկացնում ենք քննարկումների փուլը, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կրի: Պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է»,- ասել է նա, գրում է Armtimes.com-ը: Պաշտպանության նախարարությունը քննարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման համար 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը։ Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 23-ին «Ազատության» հետ զրույցում ասել է, որ մինչ այդ օրինագծի երկրորդ ընթերցումը որոշակի փոփոխություններ հնարավոր են։ 1000 դրամը պարտադիրից կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով։ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ընդունվել է։ Օրենքի նախագիծն անցել է 101 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ: Դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |