ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկներ Մարգարյանը և Ուզունյանը՝ աշխարհի փոխչեմպիոններ

ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկներ Մարգարյանը և  Ուզունյանը՝ աշխարհի փոխչեմպիոններ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկներ Սերգեյ Մարգարյանը և Վլադիմիր Ուզունյանը հաջող են հանդես եկել Սանկտ Պետերբուրգում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հաղթահարելով բոլոր նախնական փուլերը իրենց քաշային կարգերում (համապատասխանաբար 64 կգ և 91 կգ)է մարզիկները դուրս են եկել եզրափակիչ: Մարգարյանը վճռորոշ մենամարտում 1:4 հաշվով պարտվել է թուրք բռնցքամարտիկ Թուգրուլհան Էրդեմինրին, գրում է Ա1+-ը:

Իսկ Ուզունյանը եզրափակիչում լարված պայքարում զիջել է կուբացի Դայներ Պիերո Ջաստիսին՝ 2:3:

Առաջնությանը մասնակցած Հայաստանի 6 բռնցքամարտիկին չի հաջողվել հասնել մինչև կիսաեզրափակիչ փուլ և մեդալ նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---