Թբիլիսցիների 40%-ը կողմ է վրացուհիների ամուսնությանը հայերի հետ (Հարցում)

Թբիլիսցիների 40%-ը կողմ է վրացուհիների ամուսնությանը հայերի հետ (Հարցում)

PanARMENIAN.Net - Թբիլիսիի բնակիչների 40%-ը կողմ է վրացուհիների ամուսնությանը հայերի հետ, մինչդեռ դրան հավանություն է տալիս այլ քաղաքների բնակիչների 36%-ը, իսկ գյուղական բնակչության` միայն 28%-ը: Այդ են վկայում հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ):

Կենտրոնի զեկույցում այլազգիների հետ վրացուհիների ամուսնության կողմնակիցների քանակը տարբերվում է կախված բնակավայրից, կրթությունից, որոշ չափով, նաև տարիքից:

Մայրաքաղաքի բնակիչներն ավելի կողմ են այլազգիների հետ վրացուհիների ամուսնությանը: Երիտասարդ վրացիները նույնպես ավելի դրական են վերաբերվում այդ երևույթին, քան տարեցները:

18-35 տարեկան հարցվածների 36%-ը կողմ է վրացուհիների ամուսնությանը հայերի հետ, մինչդեռ 56 տարեկանից բարձր մարդկանց շրջանում նման կարծիք ունի հարցվածների 33%-ը:

Տարբերություններ կան նաև ըստ կրթության: Որքան բարձր է կրթության աստիճանը, այնքան շատ է այլազգիների հետ վրացուհիների ամուսնության կողմնակիցների քանակը:

Միջին և տարական կրթությամբ մասնակիցների միայն 32% է հավանություն տալիս վրացուհիների ամուսնությանը հայերի հետ, իսկ բարձրագույն կրթությամբ հարցվածների շրջանում այդ հարցում դրական կարծիք ունի 37%-ը: Զեկույցում տեղեկություններ կան նաև հարցման մասնակիցների վերաբերմունքի մասին վրացուհիների ամուսնությանը ամերիկացիների, ուկրաինացիների, ռուսների, հրեաների և ադրբեջանցիների հետ:

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---