Թուրքիայում ԻՊ հետ կապ ունենալու մեղադրանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայում ԻՊ հետ կապ ունենալու մեղադրանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքական Ագրա գավառի դատարանը ձերբակալել է ՌԴ քաղաքացու, որին մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը Milliyet-ի վրա հղումով:

Ըստ թուրքական կողմի, ռուսաստանցին Թուրքիա է ժամանել ապօրինի ճանապարհով` ահաբեկչական գործողություն նախապատրաստելու նպատակով: Դեկտեմբերի 3-ին Ագրայի անվտանգության վարչության հակաահաբեկչական բաժինը խուզարկություն է իրականացրել վերջինիս բնակության վայրում: Առգրավվել են կեղծ փաստաթղթեր և այլոց անուններով անձը հաստատող փաստաթղթեր, խմբավորման մասին էլեկտրոնային նյութեր և ձերբակալվածի լուսանկարը ԻՊ խորհրդանիշների հետ:

ՌԴ դեսպանատունը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---