Ռոուհանին և Սարգսյանը քննարկել են Պարսից ծոց - Սև ծով միջազգային տարանցիկ միջանցքի ծրագրերը

Ռոուհանին և Սարգսյանը քննարկել են Պարսից ծոց - Սև ծով միջազգային տարանցիկ միջանցքի ծրագրերը

PanARMENIAN.Net - Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է, դրա մի մասն արդեն օգտագործված է, մի մասն առաջիկա ամիսներին և տարիներին պետք է իրականացնել: Այդ մասին Երևանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո, հայտնում է Aysor.am-ը:

«Հատկապես էներգետիկայի բնագավառում ականատես ենք լավ հարաբերությունների համագործակցության ծավալմանը, պետք է ջանքեր գործադրենք այն ավելի զարգացնելու համար: Պայմանավորվածություն ունենք, որպեսզի Թուրքմենստանի հետ փոխանակման ծրագրի շրջանակներում ունենանք գազի փոխանակումներ և կարողանանք մատակարարումներ իրականացնել նաև այլ երկրներ», - ներկայացնելով բանակցությունների արդյունքները՝ ասել է Հասան Ռոուհանին:

ԻԻՀ նախագահի խոսքով՝ պետք է ունենալ նաև երրորդ ուղղություն, որպեսզի կարողանան տարանցիկ ուղիներ ապահովել. «Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով պետք է ունենանք փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն»:

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ԵՏՄ անդամ Հայաստանի հետ առանձնահատուկ պայմաններ են առաջացած համագործակցության համար և քայլեր են ձեռնարկվում դեպի ազատ առևտրի պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ», - ասել է Ռոուհանին:

Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությանը, իր հերթին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նախագահի խոսքով՝ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակվում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: «Անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը, մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավվելու բեռների տարանցում այլ երկրներից», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ սա երկու երկրների միջև լուրջ խթան կհանդիսանա ապրանքաշրջանառության ծավալների աճի համար:

Նախագաները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ, կարևորել են համագործակցության այն հնարավորթությունները, որոնք ընձեռվում են ԵԱՏՄ-ին Հայասատանի անդամակցմամբ:

Ավելի վաղ, Թեհրանի օդանավակայանում` Հայաստան մեկնելուց առաջ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանի միջոցով Իրանը կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային: Ռոուհանին կարևորել էր նաև Իրանի և ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: «Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- ասել է Հասան Ռոուհանին:

Ռոուհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրի հարաբերությունները տարբեր ոլորտներում։Իրանի նախագահի այցի շրջանակում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ գործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։

Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա՝ Ղրղըզստան։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---