ՌԴ-ն անվճար 6 միավոր ՄիԳ-29, 30 տանկ և 30 զրահամեքենա կտրամադրի Սերբիային

ՌԴ-ն անվճար 6 միավոր ՄիԳ-29, 30 տանկ և 30 զրահամեքենա կտրամադրի Սերբիային

PanARMENIAN.Net - Սերբիան որպես աջակցություն Ռուսաստանից անվճար կստանա 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ և 30 մարտական հետախուզապարեկային զրահափոխադրիչ մեքենա` ԲՌԴՄ-2: Ինքնաթռիների արդիականացումը կիրականացվի 3 փուլով և կարժենա Սերբիային €180-€230 մլն, հայտնում է ՏԱՍՍ-ը Tanjug-ի վրա հղումով:

«Եթե մենք գնեինք այնպիսի ինքնաթիռներ, որոնք կրում են մեր ցանկացած հրթիռները, ապա դրանց արժեքը կկազմեր մոտ €600 մլն»,-ասել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը:

Ըստ Վուչիչի, ձեռք բերված պայմանավորվածությունները զգալիորեն կբարելավեն սերբական բանակի հնարավորությունները:

Հանդիպմանը քննարկվել է նաև «Բուկ-Մ1» և «Բուկ-Մ2» ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև «Տունգուսկա» հրանոթահրթիռային համալիրների հարցը: «Մենք այսօր կարող էինք վերցնել նաև «Բուկ-Մ1» և «Բուկ-Մ2»` շուկայական գներով: Բայց այս պահի դրությամբ, մենք այդպիսի գումար (500 մլն եվրո) չունենք, ավելի լավ է սպասենք 2018-ին»,-ասել է Վուչիչը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---