ԵԽՆԿ. Ընտրությունները Ղարաբաղում «նախազգուշացնում են» բանակցությունների արդյունքները

PanARMENIAN.Net - «Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում ծրագրված այսպես կոչված նախագահական ընտրությունների կապակցությամբ եւ նկատի ունենալով, որ ոչ ընտրությունները, ոչ էլ արդյունքները չեն ճանաչվում միջազգային հանրության կողմից, Նախարարների կոմիտեն նորից հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ջանքերի մեր աջակցության մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- հայտարարել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի (ԵԽՆԿ) նախագահ, Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անհանգստություն կա, որ նման ընտրությունները, որ նախազգուշացնում են տարվող բանակցությունների արդյունքները, չեն աջակցի հակամարտության կարգավորմանը: Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին ակտիվացնել ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման միջոցներ գտնելու համար` Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան», հաղորդում է ԵԽՆԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---