Իտալիայում այլրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը. 16 զոհ կա

Իտալիայում այլրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը. 16 զոհ կա

PanARMENIAN.Net - Իտալական Վերոնայի մատույցներում վթարի է ենթարկվել և այրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, գրում է «Վեդոմոստին» ANSA-ի վրա հղումով: Զոհվել է 16 մարդ, 39-ը` վնասվածքներ է ստացել:

ՃՏՊ-ի պատճառը ճշտվում է, ստուգվում են բոլոր վարկածները` տեխնիկայի խափանումից մինչև վարորդի վատ ինքնազգացողություն: Վթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ:

Ավտոբուսում եղել է 55 մարդ, հիմնականում 14-18 տարեկան տղաներ:

Դպրոցականները Հունգարիա էին վերադառնում Ֆրանսիայից հյուսիսային Իտալիայի տարածքով: Ավտոբուսը բախվել է էստակադայի հենասյանը և այրվել: Զոհվածների մարմիններն այրվածքների պատճառով դժվար կլինի նույնականացնել: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանց տեղափոխել են Հռոմի և Տրենոյի հիվանդանոցներ: Միլանից Վերոնա է ժամանել Հունգարիայի հյուպատոսը:

Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, ավտոբուսում 2 վարորդ է եղել և 54 ուղևոր, ներառյալ մեծահասակներին, որոնք ուղեկցում էին խումբը: Սակայն, կան ենթադրություններ, որ իրականում ավտոբուսի սալոնում ավելի շատ մարդ է եղել:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին