Իտալիայում ձնահյուսի տակից շնիկներ են փրկվել. Դա վկայում է, որ ձյան ծածկի տակ դեռ օդ կա

Իտալիայում ձնահյուսի տակից շնիկներ են փրկվել. Դա վկայում է, որ ձյան ծածկի տակ դեռ օդ կա

PanARMENIAN.Net - Փրկարարները շան 3 ձագ են հանել կենտրոնական Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցից: Ինչպես նշում են փրկարարները, շների հայտնաբերումը վկայում է, որ ձյան ծածկի տակ դեռ կան օդային «գրպաններ»:

«Մենք գիտեինք, որ այնտեղ շներ կան, սակայն, հստակ չէինք պատկերացնում, որտեղ: Երբ իմացանք, զգուշացրեցինք հրշեջներին, որոնք շենք մտան: Նրանց հայտնաբերեցին կաթսայատանը»,-ասել է լրագրողներին փրկարար ծառայության աշխատակիցը, գրում է BBC-ին:

Ըստ նրա, շնիկներին կստուգեն անասնաբույժները, թեև առաջին հայացիք, նրանց հետ ամեն ինչ կարգին է:

Հունվարի 24-ի դրությամբ հաստատվծ է 7 մարդու մահը: 22 մարդ անհետ կորած է համարվում, սակայն, փրկարարները հուսով են, որ ձյան ծածկի տակ դեռ կարող են ողջ մնացած մարդիկ լինել:

Ձնահյուսից փրկվածների թիվը հասել է 11-ի, որոնց թվում 4 փոքրահասակ երեխա կա:

Հունվարի 18-ի երեկոյան ձնահյուսը ծածկել է Աբրուցո շրջանում գտնվող 3-հարկանի Rigopiano հյուրանոցը: Ձյան առատ տեղումների և փակ ճանապարհների պատճառով փրկարարները միայն հունվարի 19-ի առավոտյան են հասել դեպքի վայր:

Ողբերգության պահին, որը տեղի է ունեցել Իտալիայում երկրաշարժից մի քանի ժամ անց, հյուրանոցի հյուրերը հավաքված են եղել առաջին հարկում, որտեղ սպասում էին տարհանման: Տարհանումը ձգձգվում էր, քանի որ հյուրանոցը գտնվում է լեռներում, իսկ ճանապարհները փակ էին ձյան պատճաոով:

Ավելի վաղ փրկարար ծառայության ներկայացուցիչ Վալտեր Միլանը հայտարարել էր, որ ողջ մնացածների գտնելու հույս դեռ կա: «Տեսականորեն, նույնիսկ նման եղանակային պայմաններում, եթե մարդիկ գտնվում են ձյան «օդային գրպաններում», կարող են 2-3 օր ողջ մնալ: Թեև դա շատ բարդ է»,-ասել էր Միլանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---