28 հունվարի 2017 - 09:05 AMT
Ձյուն, բուք, մառախուղ ու մերկասառույց. Հայաստանում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

Հունվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր-Ֆանտան, Հրազդան-Ջրառատ (Մալոչնի), Նոր Գեղի-Լուսակերտ, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Արմավիր, Արթիկ-Ալագյազ, Ջերմուկ-Վայք 3-7 կմ-երի ավտոճանապարհները:

Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան և Արմավիր քաղաքներում, Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երը, Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի սկզբնամասը, Կոտայքի և Շիրակի մարզերի բոլոր ճանապարհները, Սյունիքի մարզի ողջ տարածաշրջանը, Սարավան-Զանգեր, Մ-16 Նոյեմբերյան-Իջևան, Մ-4 Դիլիջան-Իջևան, ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները (ֆուռերի համար ամբողջությամբ):

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:

Արագածի տարածաշրջանում, Սիսիան-Զանգեր հատվածում, Սարավան-Զանգեր, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հանրապետության տարածքում hունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: