Քոչարյանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին. Կլառնետը հակառակ կողմից փչելով մեղեդի չես ստանա![]() 2 փետրվարի 2017 - 09:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին, որտեղ վերջինս քննադատել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները: «Կլառնետը հակառակ կողմից փչելով` կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Շավարշ Քոչարյանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 1-ին հայտարարել է, թե ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները «հեռու են դիվանագիտական էթիկայից և խեղաթյուրում են բանակցությունների գործընթացը»: Հունվարի 31-ին ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Ադրբեջանը չհրաժարվի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |