Ղարաբաղի իշխանությունները ադրբեջանցի ռազմագերուն կվերադարձնեն հայրենիք

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կառավարությունը որպես բարի կամքի ժեստ ադրբեջանական կողմին է փոխանցում Ադրբեջանի քաղաքացի Աշրաֆ Ջաֆարովին, ում ձերբակակել էին հունիսին Ղարաբաղի կողմ անցնելիս: Ինչպես հայտնում է ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը, ԼՂՀ իշխանությունները հուսով են, որ Բաքուն եւս բարի կամք կդրսեւորի եւ կազատագրի ադրբեջանական կողմում երկար ժամանակ պահվող երկու հայերին:



Հիշեցնենք, որ Աշրաֆ Ջաֆարովը` Ադրբեջանի Սուրախալինի շրջանի Գարաչուխուր գյուղում 1985 թվականին ծնված, ձերբակալվել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից 2007 թվականի հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի վրա` Աղդամի ուղղությամբ, ղարաբաղյան դահմանն անցնելու ժամանակ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---