ԱՄՆ թուրքական լոբբին ակտիվացնում է Հայոց ցեղասպանության եւ քրդական հարցի դեմ տարվող պայքարը

PanARMENIAN.Net - Քանի որ Վաշինգթոնը ավելի ու ավելի է փակում իր աչքերը թուրքական արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վրա, թուրքամետ լոբբին ձգտում է հզորացնել իր դիրքերը ԱՄՆ-ում: Թուրք-ամերիկյան միությունը (ATS), ԱՄՆ-ի առաջատար թուրքական լոբբիստական կազմակերպություններից մեկը, թուրքական ծագում ունեցող ազդեցիկ գործարարներին խնդրել է դառնալ միության կառավարման խորհրդի անդամ: Նրանց թվում են Coca-Cola ընկերության ղեկավարներից մեկը` Մուխթար Քենթ, Թուրքիայում JP Մորգան-ի տնօրեն Մուրատ Մեղալին եւ մթերային խանութների ցանցի տնօրեն Խալուք Դինջերին, ովքեր դարձել են ATS անդամներ: Նոր անդամների օգնությամբ ATS-ը ծրագրում է ավելի արդյունավետ դառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավման հարցում: Ահմետ Էրտեղունի` Atlantic Records-ի հիմնադիրի մահվանից հետո, ով երկար տարիներ հանդիսանում էր ATS-ի նախագահը, ԱՄՆ-ի թուրքական համայնքը զրկվեց իր ամենակարեւոր անդամներից մեկից: Էրտեղունի տեղում կանխատեսում են Մուխթար Քենթին, ով լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հրեական համայնքի եւ հրեական լոբբիի հետ:



Ինչպես գրում է Turkish Daily News-ը, ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ասում են, որ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւն ընդունվելու է այս աշնանը: «Մեկնաբանների կարծիքով, Վաշինգթոնի եւ Անկարայի հարաբերություններում առկա հաջորդ խնդիրը հանդիսանում է քրդական հարցը: Փորձագետները ենթադրում են, որ Քրդական աշխատանքային կուսակցության նկատմամբ դեմոկրատական կուսակցությունում պատրաստվում է որոշում, որը կարող է դառը նորություն դառնալ Անկարայի համար: Անկարան հզոր լոբբիի կարիք ունի Վաշինգթոնում սակայն Մուխթար Քենթի լարված աշխատանքը եւ ժամանակի բացակայությունը թույլ չեն տա նրան այն դերակատարությունն ունենալ, որն սպասում են նրանից»,- գրում է թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---