Ձերբակալվել է հակահայկական ելույթներով հայտնի Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարը23 փետրվարի 2017 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել է հակահայկական ելույթներով հայտնի Մերձմոսկովայի ադրբեջանական համայնքի ղեկավարը: Հունվարին Ղալիբ Աղաևի դեմ քրեական գործ էր հարուցվել խարդախության մեղադրանքով: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ, հայտնում է Life.ru-ն: Ենթադրվում է, որ Մերձմոսկվայի Ադրբեջանցիների ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարության նախագահ Ղալիբ Աղաևը 2015-ին ավելի քան 600.000 ռուբլի է հափշտակել բյուջեից: Հայտնի է, որ Աղաևն այդ միջոցները ստացել է «Ռուսաստանն ադրբեջանցի և թուրք դպրոցականների աչքերով» դրամաշնորհի շրջանակում, որը տրամադրել էր ՌԴ կրթության նախարարությունը: Հատկացված 600.000 ռուբլով Աղաևը պետք է իրականացներ երեխաների այցը ՌԴ և էքսկուրսիաներ կազմակերպեր: Ենթադրվում է, որ Աղաևն իր հայեցողությամբ է ծախսել գումարը: Նշվում է նաև, որ նա մշտապես գաղափարներ է արտահայտել հայերի հանդեպ ադրբեջանցիների գերազանցության մասին: «Նշված գործունեության համար նա օգտագործում է Մերձմոսկվայի Ադրբեջանցիների ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարության ներուժը»,-պարզաբանել է աղբյուրը իրավապահ մարմիններում: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |