6 հոկտեմբերի 2007 - 16:03 AMT
Սպիտակ տուն. Ջորջ Բուշը ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն դրանք ցեղասպանություն չի համարում
«ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հավատում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները հանդիսանում են 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը, սակայն այն` արդյոք դա ցեղասպանություն էր, թե ոչ, հանդիսանում է պատմական ուսումնասիրության հարց, այլ ոչ թե օրենսդրության: Նա դեմ է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը»,- հայտարարել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Գորդոն Ջոնդրոնը: Նրա խոսքերով, պատմաբանները գտնում են, որ մոտ 1,5 միլիոն հայ է սպանվել Օսմանյան Կայսրությունում թուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ դա գիտականների կողմից դիտարկվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն: Իսկ Թուրքիան հերքում է, որ հայերի մահը ցեղասպանություն էր:
ԱՄՆ պետդեպարտամենտը բարձրաստիճան ներկայացուցիչը, ով զբաղվում է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով, նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը չի կայանում ցեղասպանության հերքման կամ հաստատման մեջ: «Մենք չենք հավատում, որ 106-րդ բանաձեւը կարող է պատմական ճշմարտություն հայտնաբերել, բարելավել հայ-թուրքական հարաբերությունները կամ ելնել ԱՄՆ շահերից: Թուրքական ռեակցիան բանաձեւի ընդունմանը շատ ուժեղ կլինի եւ լուրջ վնաս կհասցնի մեր հարաբերություններին»,- հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, հաղորդում է The Associated Press-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձեւը ըստ էության սիմվոլիկ բնույթ է կրում եւ կապված չէ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետ: Նման միջոցներ առաջ եւս առաջարկվել են, սակայն երբեք չեն անցել: Եթե գործը հասնի քվեարկությանը, ապա 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում ընդունվելու լավ շանսեր ունի, քանի որ պալատում մեծ մասամբ դեմոկրատներ են: