Կիրո Մանոյան. Ղարաբաղյան հարցը պետք է լուծի ողջ հայ ժողովուրդը 8 հոկտեմբերի 2007 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում անփոփոխ է` Արցախը Ադրբեջանի տարածքի մաս չէ, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականության որեւէ խախտման մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Երբ մենք ասում ենք Արցախ, մենք ենթադրում ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղն, այլ նաեւ Դաշտայինը, այդ թվում Ադրբեջանի կողմից օկուպացված Մարդակերտի շրջանի մի մասը եւ Շահումյանի շրջանը: Այնպես որ, դեռ հարց է, թե ով է խախտում երկրի տարածքային ամբողջականությունը»,-ընդգծել է Մանոյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը պետք է համաժողովրդական հանրաքվեի դնել: «Այդ հարցը պետք է լուծի ողջ հայ ժողովուրդը: Սակայն ցանկացած դեպքում, տարածքների ոչ մի հանձնման մասին խոսք լինել չի կարող»,-ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |