Թուրքիան ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Եվրամիության և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր են սկսվել Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը:

Ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք, թուրքական Milliyet պարբերականին հղումով հայտնում է Ermenihaber.am-ը:

Աշխատանքներրը սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում: Աշխատանքների ժամանակ օգտագործվում են հատուկ տեխնիկա, ինչպես նաև վարժեցված շներ:

Նշվում է, որ նախագծի առաջին օրվա` ապրիլի 4-ի աշխատանքներին հետևել են Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սավաշը, 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մեհմեթ Օզողլուն և այլք:

Այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ սահմաններին թուրքական կողմում կա մոտ 222.000 ական:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---