ԶԼՄ-ներ. Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը![]() 22 ապրիլի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ավիացիան հրթիռային հարված է հասցրել Սիրիայի բանակի դիրքերին Կունեյթրա գավառի Հան-Արնաբա շրջանին: «Իսրայելի ինքնաթիռները 2 հրթիռ են արձակել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ 18: 45-ին»,-հայտնել է աղբյուրը: Սիրիական զորքերը նյութական կորուստներ են կրել: Ըստ աղբյուրի, հարվածը հասցվել է այն պահին, երբ զինվորականները հետ էին մղում ահաբեկիչների գրոհը, հայտնում է ՌԻԱ Նովոստին սիրիական ռազմական աղբյուրի վրա հղումով: «Այդ գործողությունները չեն կասեցնի մեր զինված ուժերի պայքարը ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք մոտ են Իսրայելին»,-ասել է աղբյուրը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ Իսրայելի զորքերը գնդակոծել են Սիրիայի սահմանամերձ շրջանները, որտեղից ապրիլի 21-ին մի քանի ական էր արձակվել Իսրայելի կողմից վերահսկվող Հոլանի բարձունքների ուղղությամբ: Իսրայելի զինվորականները ենթադրում են, որ Սիրիայի գնդակոծումը միտումնավոր չի եղել՝ ականները պատահաբար են հայտնվել Իսրայելի տարածքում կառավարական ուժերի և ընդդիմության ջոկատների միջև մարտերի ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |