Արծվիկը լավագույնն է ըստ «Եվրատեսիլում» հավատարմագրված լրագրողների

Արծվիկը լավագույնն է ըստ  «Եվրատեսիլում» հավատարմագրված լրագրողների

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլում» հավատարմագրված լրագրողները լավագույնն են ճանաչել Արծվիկին առաջին կիսաեզրափակչում:

Լրագրողներն ավանդաբար քվեարկում են «Եվրատեսիլի» բեմում առաջին պաշտոնական փորձից անմիջապես հետո:

Արծվիկը, որի Fly with me կոմպոզիցիան միանշանակ չընդունվեց հանրության լայն շրջանակների կողմից, միաձայն լավագույնն է ճանաչվել առաջին կիսաեզրափակչի բոլոր մասնակիցների թվում: Արծվիկը 100 միավոր է ստացել 100 հնարավորից:

Արդյունքները հրապարակվել են «Եվրատեսիլի» պաշտոնական Esctoday կայքում:

«Ինչ անակնկալ, շնորհակալ եմ, սիրելի լրագրողներ, բլոգերներ և լուսանկարիչներ», -գրել է Արծվիկն իր ֆեյսբուքյան էջում:

Արծվիկի մոտակա մրցակիցը, որն ըստ լրագրողների քվեարկության հայտնվել է երկրորդ տեղում, զիջում է նրան 31 միավորով՝ ստանալով 69 միավոր:

Լավագույնների թվում են նաև Կիպրոսը՝ 40 միավորով, Լատվիան՝ 30 միավորով, Հունաստանը՝ 22 միավորով, Լեհաստանը՝ 20 միավորով, Սլովենիան՝ 17:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում: Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---