Ադրբեջանական զինուժը 60 մմ ականանետ է կիրառել

Ադրբեջանական զինուժը 60 մմ ականանետ է կիրառել

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց:

Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ:Այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 730 կրակոց:

Կարդացեք նաև՝ՊԲ. Ադրբեջանցի զինվորների մինջև փոխհրաձգություն է եղել

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---