13 նոյեմբերի 2007 - 14:31 AMT
Հրանտ Դինքին հետմահու AAA-ի մրցանակ է շնորհվել
Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեության (AAA) 35-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին հետմահու շնորհվել է մրցանակ ականավոր մարդասիրական գործունեության համար: Մրցանակը ընդունել է Դինքի այրին` Ռաքել Դինքը, ով իր ելույթում նշել է, որ Հրանտ Դինքը եղել է մարդու հիմնային իրավունքների պաշտպան: «Նրա փափագն էր, որպեսզի հայերը իրենց հասված վնասի մասիմ մտածելու փոխարեն, ջանքերն ուղեին դեպի ապագա ձգտող մշակույթի ստեղծմանը: Նա ասում էր. «Հայերը մեծ ծով են, իսկ մենք` սփյուռքը, կղզիներ ենք, որոնք կապված են նրա հետ ջրանցքներով»,- ասել է Ռաքել Դինքը:

Նա նաեւ ասել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանն ուղված ջանքերի մասին: Ռաքել Դինքն ընդգծել է, որ ամերիկացի օրենսդիրները, ովքեր քննարկում էին բանաձեւը, գիտեն ճմարտությունը, սակայն քաղաքականությունը բարոյականությունից բարձր են դասել: