Գիտնականները գերհզոր հակաբիոտիկ են ստեղծել

Գիտնականները գերհզոր հակաբիոտիկ են ստեղծել

PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները ստեղծել են վանկոմիցին հակաբիոտիկի տարատեսակը, որը կարող է պայքարել գերմանրէների դեմ՝ այն օրգանիզմների, որոնց վրա չեն ազդում բուժման ավանդական մեթոդները: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում:

Մասնագետները ստացել են վանկոմիցինի 3-րդ մոդիֆիկացիան, որը փոխում է մանրէների բջջային պատի թափանցիկությունը: Ավելի վաղ մշակվել էր հակաբիոտիկների ևս 2 տարատեսակ, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է մանրէների դեմ պայքարի իր ռազմավարությունը: Ըստ գիտնականների, դա թույլ կտա խուսափել միկրոօրգանիզմների մոտ հակաբիոտիկի հանդեպ ռեզիստենտությունից, գրում է Lenta.ru-ն:

Դեղամիջոցը, որը ստեղծվել է վանկոմիցինի 3 մոդիֆիկացիայի հիման վրա, ավելի քան 1000 անգամ արդյունավետ է նախորդ տարբերակից: Բուժման համար շատ ավելի քիչ ժամանակ կպահանջվի, հետևաբար, ավելի քիչ կլինեն բարդությունները:

Այժմ մասնագետներն աշխատում են վանկոմիցինի նոր մոդիֆիկացիաների սինթեզի արդյունաբերական տեխնոլոգիայի վրա: Դեռևս դրա պատրաստումը լաբորատոր պայմաններում շատ ժամանակ է պահանջում և ենթադրում է 30 միջանկյալ գործողություն և քիմիական ռեակցիա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---