Արշակունյաց պողոտայի տակ առաջարկվում է ստորգետնյա ճանապարհ կառուցել

Արշակունյաց պողոտայի տակ առաջարկվում է ստորգետնյա ճանապարհ կառուցել

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության պետական կոմիտեում քննարկվել է Երևանի Արշակունյաց պողոտայի տրանսպորտային հոսքերի կարգավորման նպատակով ստորգետնյա ճանապարհի կառուցման հարցը:

Նման տարբերակ է քննարկվել պողոտայի ծանրաբեռնվածության վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության բոլոր մասնակիցները դիրքորոշում են հայտնել առաջարկի վերաբերյալ, նշելով, որ այն կարելի է դիտարկել որպես խնդրի լուծման տարբերակ, այլ ոչ՝ վերջնական լուծում:

Ստորգետնյա ճանապարհի կառուցումը ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի առաջարկն է:

Արշակունյաց պողոտայի երկարությունը 7 կմ-ից ավելի է:

 Ուշագրավ
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար