Ռուսաստանին ոչ ոք չի դիմել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցով26 նոյեմբերի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանին ոչ ոք չի դիմել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցով, «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: «Ռուսաստանը Թուրքիայի հետ որեւէ ռազմաքաղաքական դաշինքում ընդգրկված չէ, եւ այդ տեսակետից մենք ազդեցության լծակներ չունենք: Այո, մենք դեմ ենք Հայաստանի շրջափակմանը, սակայն ռուս-թուրքական հարաբերություններում հարկավոր է որոշ զգուշավորություն ցուցաբերել: Անցյալ դարի 90-ականներին Թուրքիան լուրջ մրցակից էր ՌԴ-ի համար Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում: Ճիշտ է, այժմ այդ ճնշումը թուլացել է, սակայն մենք պետք է հաշվի առնենք այդ գործոնը»,-ընդգծել է ՌԴ Պետդումայի պատգամավորը: Միեւնույն ժամանակ Զատուլինը գտնում է, որ Ռուսաստանը պետք է քննարկի Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքը խորհրդարանի հաջորդ կազմում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |