ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին![]() 6 հունիսի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել և արաբա-իսրայելյան հակամարտությունը 2 պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորել: Փաստաթղթին կողմ է քվեարկել 100 սենատոր: Ինչպես նշվում է «Երուսաղեմի վերամիավորման 50-ամյակի տոնակատարության վերաբերյալ» բանաձևի անոտացիայում, փաստաթուղթը հաստատում է «ԱՄՆ վաղեմի քաղաքականությունն առ այն, որ Երուսաղեմի մշտական կարգավիճակի հարցը պետք է լուծեն կողմերը բանակցությունների հիման վրա», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բանաձևը հաստատում է 1995-ի օրենքի դրույթը ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, որի կատարումը կես տարին մեկ հետաձգվում էր: Բանաձևը պարտադիր չէ կատարման համար, սակայն արտահայտում է ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնի տեսակետն այդ հարցի վերաբերյալ: . 1967-ի 6-օրյա պատերազմի արդյունքում Իսրայելը հսկողություն սահմանեց Արևելյան Երուսաղեմի հանդեպ, օրենսդրորեն այն անջատելով Հորդանանի Արևմտյան ափից և իր ինքնիշխանությունը հայտարարեց միավորված Երուսաղեմում: Պաղեստինցիները չեն ընդունում այդ որոշումը և քաղաքը համարում են իրենց մայրաքաղաքը: Արաբա-իսրայելյան խաղաղ կարգավորման ծրագիրը հիմնված է 2 պետության սկզբունքի վրա, որին կողմ էին ԱՄՆ նախորդ վարչակազմերը: Սակայն Թրամփը հայտարարել է, որ չի պնդելու այդ սկզբունքի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |