Գիտնականներ. Մարսի վրա հնում հսկայական օվկիանոս է եղել![]() 6 հունիսի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Իլինոյսի համալսարանի գիտնականները ներկայացրել են ջրածածկ Մարսի քարտեզը: Նրանք որոշել են ջրի քանակը, որն անհրաժեշտ էր հնում Կարմիր մոլորակի վրա հովիտների ցանցի առաջացման համար: Հաշվարկելու համար կանալների ծավալները, գիտնականներն օգտվել են ալգորիթմերից, որոնք կիրառվում են ռելիեֆի լազերային սկանավորման օգնությամբ ստացված տվյալների մշակման համար: Մասնագետները վերլուծել են Մարսի մակերեսի թվային մոդելն ու գնահատել հովիտների խորությունը, գրում է Lenta.ru-ն Phys.org-ի վրա հղումով: Այնուհետև գիտնականները գնահատել են էրոզիայի գործընթացի ինտենսիվությունը: Ջրի գումարային քանակը պետք է գերազանցեր հովիտների ծավալը մոտավորապես 4000 անգամ: Դա հնարավոր է միայն մեծ օվկիանոսի առկայության դեպքում: Նրանց հաշվարկներով, Մարսը, հավանաբար, 10 անգամ ավելի ջրառատ է եղել, քան վկայում էին նախորդ հետազոտությունների տվյալները: Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ Մարսի կլիմայի գոյություն ունեցող մոդելները վկայում են, որ մոլորակը չափից ավելի սառն էր ակտիվ հիդրոերկրաբանական ցիկլի համար: Առաջիկա հետազոտությունները պետք է պարզեն այս հակասությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |