Վահե Ստեփանյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար 6 հունիսի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Վահե Ստեփանյանին: Վերջինիս համար վարչապետը նաև երեք նոր տեղակալներ է նշանակել։ Վահե Ստեփանյանի առաջին տեղակալ է նաշանակվել Արթուր Սարգսյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներ են նշանակվել նաև Վահե Ջիլավյանն ու Կարինե Ավետիսյանը։ Վահե Ստեփանյանը 1998-2011 թթ.-ին աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում` որպես արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2011 թ.-ին՝ Երևանի քաղաքապետարան` աշխատակազմի քարտուղար: 2011-2014 թթ.- ին՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար, 2014-2016 թթ.-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար, 2016-2017 թթ. -ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |