ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՃԻ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր խորհուրդը համաձայնվել է Հայաստանին տրամադրել 26 մլն դոլլար` «Ֆինանսավորման աճի եւ աղքատության կրճատման մեխանիզմի» ծրագրի շրջանակներում: Միաժամանակ Խորհուրդը որոշում է ընդունել հաշվի առնել Հայաստանի կառավարության խնդրանքը` պլանավորված ցուցանիշներից շեղվելու հարցում զիջումների վերաբերյալ: Հայաստանի տնտեսական ցուցանիշների քննարկման ընթացքում Արժույթի Միջազգային Հիմնադրամի կառավարիչ տնօրենի տեղակալ Էդուարդո Անինատը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել են տնտեսական աճի բարձր տեմպեր, ցածր ինֆլյացիա, իրական եկամուտների ավելացում եւ աղքատության կրճատում: Նրա խոսքերով` չնայած նրան, որ 2001 թվականին հարկերի հավաքագրումը Հայաստանում ցածր էր, իսկ էներգետիկ սեկտորում կարեւոր բարեփոխումները հետաձգվել էին, այդ ոլորտներում իրավիճակը շտկելու համար 2002 թվականին ձեռնարկված քայլերն արդեն տալիս են դրական արդյունքներ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---