Արցախում զոհված զինվորները պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով![]() 17 հունիսի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Արցախում հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Հրամանագրում ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ:Միջադեպի հետևանքով զոհվել են զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |