Վրաստանը մտավախությամբ է մոտենում Կոսովոյի անկախության խնդրին

PanARMENIAN.Net - Վրաստանը դիմել է Եվրոպայի երկրներին եւ ԱՄՆ-ին խնդրանքով` որ Կոսովոյի անկախության մասին որոշումը չանդրադառնա Կովկասի իրավիճակի վրա: Financial Times-ին տված հարցազրույցում Վրաստանի ԱԳՆ ղեկավար Լադո Գուրգենիձեն հույս է հայտնել, որ «Արեւմուտքում մեր բարեկամներն ու կողմնակիցները հստակ դիրքորոշում կորդեգրեն»` Վրաստանի հանդեպ Կոսովոյի կարգավորումը չկիրառելու վերաբերյալ: Գուրգենիձեն կարծում է, որ եթե ԱՄՆ-ն եւ Եվրամիության անդամ պետությունների մեծ մասը ճանաչեն Կոսովոյի անկախությունը, Ռուսաստանը, որ Սերբիայի անբաժանելիության կողմնակից է, կարող է պատասխան միջոցներ կիրառել` ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ստացել է ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների աջակցությունը: Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է հասկան, որ Կոսովոյի նախադեպը չի տարածվում Կովկասի տարածաշրջանի վրա: Ճիշտ է, ԵՄ-ում կասկածում են, որ Մոսկվան կգնա ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմանը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---