Թուրքիայի կաթոլիկ հայերը Իզմիրի Սբ Հովհաննեսում 95 տարվա մեջ առաջին պատարագին են մասնակցել

Թուրքիայի կաթոլիկ հայերը Իզմիրի Սբ Հովհաննեսում 95 տարվա մեջ առաջին 
 պատարագին են մասնակցել

PanARMENIAN.Net - Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի ներկայացուցիչները Իզմիրի Սուրբ Հովհաննեսի վանքում վերջին 95 տարվա մեջ առաջին անգամ կայացած պատարագին են մասնակցել:

Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, պատարագը մատուցվել է 150 հոգու ներկայությամբ Ստամբուլի եկեղեցու սպասավորի կողմից։

19-րդ դարի եկեղեցին վնասվել էր 1922 թվականի Զմուրնիայի մեծ հրդեհի ընթացքում։ Այն օգտագործվում էր ՆԱՏՕ-ի կողմից որպես պահեստ 1960-ականներին, այնուհետև լքված էր մինչև 2013 թվականը։

Եկեղեցին վերադարձվել է համայնքին վերջին տարիներին։

 Ուշագրավ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը
---