Սերժ Թանկյանը ձայնագրել է «Լեգենդ Կոլովրատի» մասին ֆիլմի սաունդթրեքը

Սերժ Թանկյանը ձայնագրել է «Լեգենդ Կոլովրատի» մասին ֆիլմի սաունդթրեքը

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն ավարտել է Իվան Շուրխովեցկու «Լեգենդ Կոլովրատի» մասին ֆիլմի սաունդթրեքի վրա աշխատանքը, որի արտադրությամբ են զբաղվում «ԿԻՏ կինոստուդիան» և «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունը:

«Հիանալի օր մեռնելու համար /A Fine Morning to Die» լիրիկական կոմպոզիցիան հիմնականը կլինի ֆիլմում՝ դա IOWA խմբի մենակատար Եկատերինա Իվանչիկովայի և Սերժ Թանկայնի համատեղ աշխատանքն է, գրում է Kino-teartr.ru-ն:

System of a Down-ի մենակատարը Մոսկվա էր այցելել հուլիսի սկզբին և մանրամասն պատմել էր իր աշխատանքի մասին: Անակնկալ էր այն, որ իր հետ միասին կոմպոզիցիայի վրա աշխատել է նաև IOWA խմբի մենակատարը:

Երգչուհին պատմել է, որ Թանկյանից ստացած նամակը, որտեղ նա առաջարկում էր համատեղ աշխատել «Լեգենդ Կոլովրատի» ֆիլմի վրա, միանգամայն անսպասելի էր: Նրա խումբը շրջագայությունների խիտ ժամանակացույց ուներ, երգչուհին ձգտում էր դուրս գալ «հարմարավետության գոտուց», իսկ տառացիորեն նախօրեին դիտել էր Թանկյանի տեսահոլովակները՝ ոգեշնչման աղբյուր փնտրելով իր համար:

«Դա մի բռնկում էր, իմ մեջ ինչ-որ բան պայթեց, երկար պտտվում էր, ինչպես կոնֆետտին»,-պատմել է երգչուհին Թանկյանից ստացած իր նամակից զգացողությունների մասին:

«Լեգենդ Կոլովրատի» մասին ֆիլմը էկրան կբարձրանա 2017-ի նոյեմբերի 30-ին: Գլխավոր դերերում են Իլյա Մալակովը, Ալեքսեյ Սերեբրյակովը, Ալեքսանդր Իլյին կրտսերը և Յուլիա Խլինինան: Ֆիլմը խան Բատիի արշավի մասին է Ռուսիո դեմ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---