Հոկտեմբերի 4-ի առավոտյան ձյուն է տեղացել Գավառում, ինչպես նաև Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: