Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը չի հայտարարել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու» մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշների եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ Բերնար Քուշները չի հայտարարել թե «Ֆրանսիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Ինչպես ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: «Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Բ.Քուշները ողջունել է այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները կշարունակվեն 2008 թվականին: Նա նաեւ ողջունել է այն փաստը, որ կողմերը որոշել են բանակցել այն փաստաթղթի հիման վրա, որ փոխանցվել է երկու նախարարներին Մադրիդում երեք համանախագահների կողմից»,-նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:



Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել էր թե Բ.Քուշներրը հայտարարել է, որ «իր երկիրը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---