Ադրբեջանցիները կրկին Spike են կիրառել

Ադրբեջանցիները կրկին Spike են կիրառել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով Spyke տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:

SPIKE-ն իսրայելական արտադրության «կրակեցիր՝ մոռացար» սկզբունքով՝ ինքնանշանառվող հրթիռներով հակատանկային համալիր է:

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանը շփման գծում Spike ու ականանետեր էր կիրառել, հայկական կողմը տուժածներ չուներ։

 Ուշագրավ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը
---