Ջիգարխանյանը խնդրել է պետական ատյաններին պաշտպանել թատրոնը խաբեբաներից![]() 3 նոյեմբերի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Ջիգարխանյանի նամակում ասվում է, որ մի խումբ անձինք, որոնք իրավունք չունեն ներկայացնելու թատրոնը, մտադիր են մամուլի ասուլիս հրավիրել և տարածել կեղծ տեղեկություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մեր թատրոնը վերջին շրջանում հայտնվել է սկանդալի կենտրոնում թատրոնի նախկին տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պատճառով: Չնայած թատրոնը Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ենթակայության է, վերոնշյալ ասուլիսում թատրոնի հիմնադրի և ղեկավարի մասին կարծիք են հայտնելու կասկածելի անձինք: Խնդրում եմ զերծ պահել ինձ և թատրոնի դերասաններին կոլեկտիվի բնականոն աշխատանքին խանգարող խաբեբաներից»,-ասվում է նամակում: Ասուլիսին, որի մասին ասվում է նամակում, որպես խոսնակներ հայտագրված են թատրոնի մամուլի քարտուղար, գրական մասի վարիչ Նատալյա Կորնեևան և Ջիգարխանյանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը: Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: «Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝ վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը: Ոստկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել իր երիտասարդ կնոջ վրա գրանցված բնակարանը։Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |