Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարային աղյուսակը

Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Երկու տուրից կավարտվի Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլը, որտեղ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սևերով ոչ ոքի է խաղացել հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Արոնյանը 4.5 միավոր ունի և կես միավորի տարբերությամբ գերազանցում է միանգամից ութ շախմատիստի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ութերորդ տուրում մրցաշարի առաջատարը սպիտակներով կխաղա Եվգենի Տոմաշևսկու հետ (ՌԴ):

 Ուշագրավ
Երկամարտի 464 կգ արդյունքով դարձել Մինասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրամարտիկի խոսքով՝ չի ուզում, որ իրեն որպես որակազրկված մարզուհի հիշեն
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան