Հայաստանում ուզում են արգելել ԳՁՕ-ները![]() 11 դեկտեմբերի 2017 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կարող են արգելել ԳՁՕ-ները՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները: Դեկտեմբերի 11-ին գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Քննարկումների արդյունքում որոշվել է ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել առաջնորդվելով «նախազգուշավորության սկզբունքով»` հաշվի առնելով, որ գիտությունը դեռևս չի ապացուցել դրանց անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է արգելել ԳՁՕ-ների կիրառումը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանձնարարել է վեր հանել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակը, անհրաժեշտ լրամշակումներ կատարել և ուղարկել բոլոր անդամներին` երկշաբաթյա ժամկետում կարծիքներ ներկայացնելու նպատակով, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Քննարկումների ընթացքում աշխատանքային խմբի անդամները կարևորել են նաև սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը և պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով հաղորդումների կազմակերպումը` պետական պաշտոնյաների և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ: ԳՁՕ-ն օրգանիզմ է, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |