Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ին աճել է 41%-ով. Նախատեսվում է զարգացնել նաև արկածային ծրագրերը

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ին աճել է 41%-ով. Նախատեսվում է զարգացնել նաև արկածային ծրագրերը

PanARMENIAN.Net - 2017-ի տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ արտերկրից ժամանած զբոսաշրջիկների թիվն Արցախում կազմել է 23.000, 2016-ի համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է 41%-ով: Այդ մասին հայտարարել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը՝ հավելելով, որ զբոսաշրջիկները հիմնականում Արցախ են այցելում ճանաչողական նպատակով, քանի որ նրանց շատ է հետաքրքրում պատմամշակութային հարուստ ժառանգությունը,

2018-ին Արցախ այցելող զբոսաշրջիկներին կառաջարկեն ոչ միայն մշակութային, այլև ժամանցային և արկածային բնույթի ծրագրեր, ինչը կոչված է խթանելու զբոսաշրջիկների այցերի աճը, հայտնում է «Արցախպրեսը»:

Ներկայումս զբոսաշրջային օպերատորների թիվն Արցախում հասել է 8-ի, կան լիցենզավորված զբոսավարներ, ովքեր պարբերաբար մասնակցում են զբոսավարների համար նախատեսված դասընթացների: Արցախում ներկայումս գործում է 50 հյուրանոցային օբյեկտ:

Անդրադառնալով զբոսաշրջային տներին՝ Գրիգորյանը նշել է, որ հատկապես գյուղական համայնքներում 2018-ի համար նախատեսվում է կիրառել նոր զարգացման ծրագիր՝ զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող շահառուների համար թե՛ վերապատրաստման դասընթացների և թե՛ համապատասխան գրականության տրամադրման ձևով:

Խոսելով 2018 թվականին իրականացվելիք ծրագրի՝ Tourist friends համակարգի մասին Գրիգորյանն ասել է, որ այս ձևով փորձելու են մաքսիմալ հեշտացնել զբոսաշրջիկների կեցությունն Արցախում՝ ոչ միայն տեղեկատվության փոխանցման, այլ ցանկացած բնագավառում ինֆորմացիա ստանալու հարցում:

Համակարգում աշխատելու են վերապատրաստած մասնագետներ, որոնք ունենալու են բազային գիտելիքներ զբոսաշրջային բնագավառից, կարևորվելու է նաև օտար լեզուների իմացությունը:

«2018-ին մեծ ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն վերջին 10 տարվա ընթացքում Արցախում բավականին զարգացած մշակութային տուրիզմին, այլև դիվերսիֆիկացնելու ենք զբոսաշրջային արդյունքը: Մեր գործառույթներից է լինելու նաև նոր զբոսաշրջային պրոդուկտի ստեղծումը, զարգացումը և տարածումը պոտենցիալ զբոսաշրջիկների և ընկերությունների շրջանակում: Զբոսաշրջային պրոդուկտը կրելու է ոչ միայն մշակութային, այլև ժամանցային և արկածային բնույթ, որն ապահովելու է մեծ առաջընթաց, և այն ծրագրերը, որոնք նախանշվելու են գալիք տարի, էլ ավելի են խթանելու զբոսաշրջիկների քանակի ավելացումն Արցախում»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---