Երեւանում հրդեհվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Շամիրամ» սրճարանը
Երեւանի կենտրոնում հրդեհվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Շամիրամ» սրճարանը: Ըստ ականատեսների, 15 րոպե առաջ սրճարանում հրդեհ է բռնկվել, որից հետո երկու պայթյուն է լսվել, ենթադրաբար պայթել են այնտեղ գտնվող գազի բալոնները: Կրակն անցել է նաեւ կողքի առեւտրի կետերին:
Նշենք, որ այսօր իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են Խ.Սուքիասյանի տունը: Ըստ չհաստատված տվյալների, Սուքիասյանի դեմ քրեական գործ է հարուցվել: