Պետդեպը ՀՀ-ն ընդգրկել է ամերիկացիների համար անվտանգ երկրների թվում![]() 11 հունվարի 2018 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հունվարի 10-ին նոր խորհուրդներ է հրապարակել ԱՄՆ քաղաքացիների անվտանգ ուղևորությունների համար: Բոլոր պետությունները ցանկում բաժանված են 4 կարգի: Հայաստանն ընդգրկված է1-ին կարգում, որտեղ անվտանգության ռիսկերն ամենացածրն են և բավարար է պահպանել զգուշավորության ընդհանուր նորմերը: Այս նույն կարգում են աշխարհի երկրների մեծ մասը, մասնավորապես, Ավստրիան, Կանադան, Շվեյցարիան, սկանդինավյան երկրները, ԵՄ բոլոր արևելաեվրոպական երկրները, ԽՍՀՄ գրեթե բոլոր նախկին հանրապետությունները, բացառությամբ՝ Ադրբեջանի, ՌԴ և Ուկրաինայի, ինչպես նաև բազում այլ երկրներ: Ադրբեջանն ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ, Վաշինգտոնի գնահատմամբ, ավելի մեծ զգուշավորություն է հարկավոր՝ կապված երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ: Ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով այս ցանկում են հայտնվել նաև բազում արևմտաեվրոպական երկրներ, այդ թվում Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Ռուսաստանը երկրների 3-րդ խմբում է հայտնվել: Այդ խմբի երկրների համար ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս հրաժարվել այցելությունից: ՌԴ-ն հայտնվել է այս կատեգորիայում ահաբեկչության վտանգի, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների հանդեպ տարբեր ճնշումների պատճառով, ասվում է Պետդեպարտամենտի կայքում: Նույն խմբում են նաև Թուրքիան, Պակիստանը, Կուբան և այլ երկրներ: Կյանքին սպառնացող վտանգի համար ԱՄՆ իշխանությունները խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին մեկնել 4-րդ խմբի երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Սոմալին և մի շարք այլ պետություններ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |