Հայ-թուրքական սահմանին 1 օրում սահմանախախտման 2 դեպք է եղել

Հայ-թուրքական սահմանին 1 օրում սահմանախախտման 2 դեպք է եղել

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին չորս թուրք գյուղացի Կարսի նահանգի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրելիս հայտնվել են արգելված ռազմական գոտում: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը:

Նրանք գտնվել են Արփա գետի ափամերձ տարածքում և հայտնաբերվել են թուրքական ժանդարմների կողմից:

Աղբյուրը հայտնում է նաև, որ նույն օրը հայտնաբերվել է ևս մեկ սահմանախախտ, որը գետում ձուկ բռնելիս է եղել: Նրան բռնել են հայաստանյան կողմի սահմանապահները:

Ավելի ուշ, երկու կողմերի սահմանապահների բանակցությունների արդյունքում ձկնորսին հանձնել են թուրքական կողմին: Ազատ են արձակվել նաև չորս թուրք գյուղացիները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---