21 փետրվարի 2018 - 11:06 AMT
Պուշկինի փողոցի մի հատվածը միակողմանի կդառնա

2018 թվականի փետրվարի 22-ից Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: