ՄԻՊ. Հոգեբուժարաններում օգտագործվել են ապօրինի զսպման, ներգործության միջոցներ

ՄԻՊ.  Հոգեբուժարաններում օգտագործվել են ապօրինի զսպման, ներգործության միջոցներ

PanARMENIAN.Net - Թեև հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով` մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են, հայտնում է Aysor.am-ը:

«Օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ», - նշել է նա:

Արման Թաթոյանի խոսքով` հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, իսկ մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետներ, օրինակ, մանկական հոգեբույժներ:

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ գիշերային ժամերին չկա հոգերբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, այդ թվում նաև՝ Երևանում:

«Մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում. պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը, բացակայում են այդ մարդկանց կենսաթոշակ տրամադրելու ու վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները», - ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը:

Նա նշել է, որ վերհանված խնդիրները, ուսումնասիրության արդյունքներն, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին:

Արման Թաթոյանն ասել է, որ առողջապահության նախարարությունից պարզաբանումներ ստացել են, սոցապնախարարությունից ստացել են պատշաճ արձագանք ուղղված խնդիրների լուծմանը, իսկ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունից ստացել են մարզպետարաններից պարզաբանումներ:

«ՄԻՊ-ի զեկույցը որևէ նպատակ չունի գնահատական տալ բժիշկների աշխատանքին, այն նպատակ ունի՝ վերհանելու սպասարկման ոլորտի խնդիրները», - ընդգծել է Արման Թաթոյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---