Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ![]() 9 ապրիլի 2018 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: «Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները», - ասված է ուղերձում, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Արմեն Սարգսյանը ստանձնել է նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին 7 տարի ժամկետով։ Սարգսյանը 2 անգամ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը։ ![]() ![]() Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |