ԵՏՄ անդամ երկրներն ավիավթարների հետաքննման մարմին կստեղծեն

ԵՏՄ անդամ երկրներն ավիավթարների հետաքննման մարմին կստեղծեն

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵՏՄ) երկրները փաստաթուղթ են համաձայնեցրել ավիավթարների հետաքննման մարմին ստեղծելու մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

2017-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը միջկառավարական համաձայնության նախագիծ էր պատրաստել ԵՏՄ նոր կառույց ստեղծելու մասին, որը հետաքննելու է ավիապատահարները, և փոխանցել այն ԵՏՀ կոլեգիային: Նոր գերատեսչությունը, հնարավոր է, սկսի գործել արդեն 2018-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ենթադրվում է, որ Ռուսաստանը դուրս կգա միջազգային Միջպետական ավիացիոն կոմիտեից (ՄԱԿ):

« Եթե միջկառավարական խորհուրդը հավաքվի ապրիլին, մենք կպատրաստենք ԵՏՄ անդամների հետ արդեն համաձայնեցված փաստաթուղթը նոր եվրասիական Միջպետական ավիացիոն կոմիտեի ստեղծման մասին: Այժմ ավարտվում են ներպետական գործընթացներն անդամ երկրներում»,-ասել է Սոկոլովը:

«Հետո կարող են միանալ ինչպես ԵՏՄ այլ անդամեր, այնպես էլ այլ պետություններ»,-ասել է Սոկոլովը:

Համաձայնագիրը բաց է լինելու, այն կարող են ստորագրել ինչպես ԵՏՄ 5 անդամները, այնպես էլ 2-ը, 3-ը կամ 4-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---