ՀՅԴ խմբակցության պատգամավորը մանդատը վայր է դրել![]() 10 մայիսի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։ «Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը», - նշված է Բաբայանի դիմումի մեջ։ Մինչև այդ,մայիսի 3-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ նա դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածութնաը, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշում էր կայացրել նրա օգտին քվեարկել: «Հակառակ պարագայում խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», - ասել էր Վարդանյանը՝ նշելով, որ եթե ՀՅԴ-ն պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |