Նախորդ կառավարության կողմից մշակված՝ աշակերտների և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիրակության իրականացման ռազմավարությունը հետ կկանչվի: Այս մասին Factor-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա հավելել է նաև, որ չնայած ամբողջությամբ հայեցակարգին ծանոթ չէ, սակայն բազմաթիվ մտահոգություններ է լսել դրա հետ կապված:
Հայեցակարգը մշակվել էր ՀՀ ԿԳՆ-ի կողմից:Ռազմավարության մեջ նշվում էր, որ ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման գործընթացի կայուն զարգացման ապահովումը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներով, որոնց թվում էր ընգրկվել նաև օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու միտումը:
Ընթերցեք նաև՝ «Ռազմահայրենասիրական հայեցակարգ․ Օտար մշակութային արժեքներին հաղորդակցումը մարտահրավեր է ՀՀ-ին»: