«Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն է հայտնել Գյումրու քաղաքապետին![]() 17 մայիսի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետարանում օրենքի ուժով ավագանու արտահերթ նիստ է գումարվել։ Գյումրու ավագանու «Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն է հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ «Գալա» խմբակցության անդամն ասել է, թե սա կազմակերպված սցենար է, քանի որ Սամվել Բալասանյանին իր թիմի անդամները չեն կարող անվստահություն հայտնել, հայտնում է Aysor.am-ը։ Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ առաջարկել է հարցը հանել օրակարգից. «Կեղծ օրակարգ է», - ասել է նա։ Հարցը դրվել է քվեարկության, 33 հոգանոց ավագանուց 7-ը դեմ է քվեարկել: Նիստը վարող Սամվել Բալասանյանն ասել է, թե ինքը ձեռնպահ է քվեարկում, քանի որ իր հարցն է քննարկվում։ Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետ է ընտրվել 2016-ի հոկտեմբերին:Գյումրիի 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. Բալասանյան դաշինքը, որը սատարում էր գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |