ՀՀ բարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նա վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի: